Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է, իսկ տուժածներ՝ 1986 թ. ծնված Ազիզ Օզմանյանը, 1997 թ. ծնված Դիանա Իբոյանը, 2016 թ. ծնված Անգելինա Իբոյանը, 1951 թ. ծնված Անատոլի Բագատովը, 1989 թ. ծնված Գալինա Կուչերյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Այս մասին հաղորդում են ՌԴ ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: