«Հայաստանի Հանրապետության տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի համաձայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակել է 2018 թվականի 10 լավագույն մարզիկների մրցույթին մասնակցելու թեկնածուների անվանացանկը: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Անվանացանկում ընդգրկված են տարբեր մարզաձեւերի 21 մարզիկ: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է իր անձնական համարը, որոնց օգնությամբ էլ քվեարկելու են լրագրողները, հավաքականների գլխավոր մարզիչները և մարզասերները:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի SMS քվեարկությունը կմեկնարկի դեկտեմբերի 10-ին։
ՑՈՒՑԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ
(Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 17.07.2017 թ. № 143-Ա/1 հրամանով հաստատված չափորոշիչների եւ ՀՀ մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացրած հայտերի)
N Մարզիկի ազգանուն, անուն Մարզաձևը
- Ալեքսանյան Արթուր հունա-հռոմեական ըմբշամարտ
- Ասլանյան Կարեն հունա-հռոմեական ըմբշամարտ
- Գասպարյան Հայկ ուշու
- Թովմասյան Արթուր սպորտային մարմնամարզություն
- Կասումյան Դավիթ ուշու
- Կարապետյան Ֆերդինանդ ձյուդո
- Կիրակոսյան Տիգրան սամբո
- Հարությունյան Վլադիմիր/Սարգսյան Լև ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր
- Ղազարյան Արսեն սամբո
- Մանուկյան Մաքսիմ հունա-հռոմեական ըմբշամարտ
- Մարտիրոսյան Սիմոն ծանրամարտ
- Մինասյան Գոռ ծանրամարտ
- Մխիթարյան Գրիգոր սամբո
- Մխիթարյան Հենրիխ Ֆուտբոլ
- Շահինյան Արթուր հունա-հռոմեական ըմբշամարտ
- Պետրոսյան Դավիթ սամբո
- Պիզելլի Մարկոս Ֆուտբոլ
- Սարգսյան Սարգիս Արթուրի հունա-հռոմեական ըմբշամարտ, խուլեր
- Սարգսյան Սարգիս Մուրադի ուշու
- Ստեփանյան Էդգար հեծանվային սպորտ
- Վարդանյան Վաչիկ սամբո