տուն Լուրեր Հայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուները

Հայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուները

58
0

Flag_of_FIFA.svg

ՖԻՖԱ-ի ընտրական կոմիտեն կազմակերպության նախագահի պաշտոնի 7 թեկնածու է գրանցել, հաղորդում է Telegraph-ը

Այդ թեկնածուներն են ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը ներկայումս 90 օրով հեռացված է ֆուտբոլային ցանկացած գործունեությունից, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն,  ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան և Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Մուսա Բիլիտին: ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները անց են կացվելու 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Ցյուրիխում կայանալիք համաժողովում: