Հեղինակավոր Empire ամսագրի հարցման արդյունքում հայտնի է դարձել, թե որն է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը. վարկանիշային աղյուսակի առաջատարը 1972-ին նկարահանված «Կնքահայրը» ֆիլմն է. հաղորդում է Russia Today-ը:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականում Ջորջ Լուկասի 1980-ի «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 5. Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» ֆիլմն է, երրորդում՝ 2008-ին նկարահանված Քրիսթոֆեր Նոլանի «Մութ ասպետը» ֆիլմն է:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև «Փախուստ Շոուշենկից», «Քրեական ընթերցվածք», «Փառահեղ տղաները», «Ինդիանա Ջոնս. Կորսված տապանի որոնումներում», «Ծնոտները» և «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» ֆիլմերը: