Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանին 3:1 հաշվով հաղթեց Մալիին և դուրս եկավ եզրափակիչ:
Իսպանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Աբել Ռուիսը: Մեկ անգամ աչքի ընկավ Ֆերան Տորեսը: Տանտերերի կազմում գոլ խփեց Լասանա Ն’Դիայեն:
Կիսաեզրափակչի մյուս խաղում Բրազիլիան 1:3 հաշվով պարտվել էր Անգլիային: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռիան Բրուսթերը: Բրազիլիայի կազմում գոլով աչքի է ընկել Վեսլին:
Այսպիսով, մրցաշարի եզրափակչում միմյանց կհանդիպեն Իսպանիայի և Անգլիայի ընտրանիները:
Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 18:30-ին: 3-րդ տեղի համար պայքարում Բրազիլիան ուժերը կչափի Մալիի հետ: Այդ հանդիպումը կկայանա նույն օրը` Երևանի ժամանակով 15:30-ին: