ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերին 14-ին Մոսկվայի ժամանակով 12:00-ին. այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշենք, որ 2016-ին կայացած ՌԴ նախագահի 12-րդ ամենամյա ամփոփիչ մեծ մամուլի ասուլիսը տևել էր 3 ժամ 50 րոպե: ՌԴ ղեկավարը մոտ 4 ժամվա ընթացքում հասցրել էր պատասխանել 62 հարցի: