տուն Հասարակություն Իրավական Հայտնի է Մանվել Գրիգորյանի դատավորի անունը. ինչերի մեջ են մեղադրում նախկին պատգամավորին

Հայտնի է Մանվել Գրիգորյանի դատավորի անունը. ինչերի մեջ են մեղադրում նախկին պատգամավորին

93
0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, պահեստի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դատավորի անունը հայտնի է: Araratnews.am-ը datalex պորտալից տեղեկացավ, որ Գրիգորյանի գործը կլսի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։