ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի նոյեմբերի 21-ին. այս մասին Զախարովան հայտնել է ճեպազրույցի ժամանակ. հաղորդում է Izvestia-ն:
Պաշտոնյան նշել է, որ Լավրովը կհանդիպի ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ՀՀ նախագահի հետ:
Այցը նվիրված է ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: