Կաննի 70-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակը ստացել է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը. հաղորդում է BBC-ն:
«Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել է մայիսի 28-ին՝ փառատոնի փակման արարողությանը: Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը և Թերրի Նոտարին:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը ստացել է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Դիանա Կրյուգերը Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար:
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Ատելություն» կինոնկարն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: