Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ մայրքաղաք Մոսկվա կայցելի նոյեմբերի 13-ին. հաղորդում է Ria.ru-ն:
Էրդողանը բանակցություններ կվարի ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ արդեն այս շաբաթ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հանդիպման ժամանակ քննարկելու են ղարաբաղյան խնդիրը: Էրդողանը նաև ընդգծել է, որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է, Թուրքիան էլ Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահների հանդիպմանը և քննարկվելիք թեմային նշել է, որ նման հանդիպումը սխալ է, հատկապես որ այդ երկու պետությունների հարցն աշխարհն է այսօր քննում:
Մանրամասները՝ հարցազրույցում: