Պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նախագահը հրամանագիրը կստորագրի՝ կտեսնենք»,- ասաց Փաշինյանը:
Լրագրողների այն հարցին, թե այսօր հրամանագիրը կլինի, Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով՝ այո: