տուն Լուրեր Հայտնի է 2017-ի ամենաբարձր վարձատրվող դերասանը. Forbes

Հայտնի է 2017-ի ամենաբարձր վարձատրվող դերասանը. Forbes

133
0

mark-wahlberg-6

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի վարկածով՝ 2017-ի ամենաբարձր վարձատրվող դերասանը ամերիկացի Մարկ Ուոլբերգն է. այս մասին ասված է ամսագրի պաշտոնական կայքում:

Ուոլբերգը վաստակել է 68 մլն դոլար: Գումարի մեծ մասը դերասանը ստացել է «Բարև, հայրիկ, Նոր տարի է 2» և «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմերի շնորհիվ:

Երկրորդ տեղում «Ժայռ» մականունով Դուեյն Ջոնսոնն է, ով «Մալիբուի փրկարարները» և «Ջումանջի» ֆիլմերի վերաթողարկումներից, նաև «Ֆուտբոլիստները» սերիալի համար վաստակել է 65 մլն դոլար:

Երրորդ հորիզոնականում 54,5 մլն դոլարով տեղ է զբաղեցրել Վին Դիզելը: