Օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն կթաղվի Բարսելոնի Սանտ Անդրեի գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա ծնողները։ Այդ մասին տեղեկացնում է RT-ն՝ հղում անելով նրա դստերը։
Թաղման նախօրեին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը, սակայն երգչուհու ընտանիքը դեռ չի որոշել թե որ եկեղեցում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կմասնակցի Բարսելոնում Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորությանը: