Հիմնական պահանջներից մեկը Կատարում տեղակայված Al Jazeera հեռուստաալիքի արբանյակային հեռարձակման ծավալի կրճատումն է. գրում է Korrespondent.net-ը:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Պարսից ծոցի այլ երկրներ Կատարի համար մի շարք պահանջների ցուցակ են պատրաստել դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու վերաբերյալ: Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Դոհայից նաև երաշխիքներ են պահանջում, որ վերջինս կդադարի ֆինանսավորել ծայրահեղական խմբավորումներին:
Վերջնական ցուցակը կներկայացվի առաջիկայում: