Հունիսի 26-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Աղբյուրակի փողոցի 4-րդ փակուղի թիվ 3 տան պատին նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 26-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճում նկատվել են օձեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք: