տուն Լուրեր Հայտնաբերվել է օձ

Հայտնաբերվել է օձ

179
0

ozer-472x265

Հունիսի 4-ին, ժամը 12:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 69/1 հասցեում գտնվող գրասենյակում օձ է նկատվել. որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 4-ին, ժամը 11:33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 4-ին, ժամը 11:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: