Փրկարարները Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում գտել են օդանավի առաջին սև արկղը։ Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը։
«Հայտնաբերվել է սև արկղը», — ասվում է ռադիոկայանի հայտարարության մեջ։
Հայտնի է դարձել նաև, որ ինքնաթիռում եղել են Գերմանիայի, Իսպանիայի և Թուրքիայի քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռը պատկանում էր Germanwings ավիափոխադրող ընկերությանը։ Վերջին տվյալներով՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ինքնաթիռը 150 ուղևոր է ունեցել։