Համակարգչային անվտանգության ոլորտի խոշորագույն ընկերություններից Symantec-ը հայտնաբերել է աշխարհի ամենակատարյալ վիրուսներից մեկը, որը վտանգում է համակարգիչները։ Այս մասին հաղորդում է bBC-ն։
Ընկերության մասնագետների կարծիքով՝ այս վիրուսը հավանաբար ստեղծվել է ինչ-որ մի պետության կողմից, քանի որ այն շատ բարդ է և կատարյալ։ Այս ծրագրի միջոցով վեց տարի շարունակ վերահսկվել են տարբեր կազմակերպությունների, ընկերությունների և անհատների համակարգիչներ ամբողջ աշխարհում։ Վիրուսը կարողանում է վարակված համկարգիչներից անել սքրինշոթեր, դրանք փոխանցել համապատասխան համակարգիչներին, գողանալ գաղտնաբառեր, վերականգնել վարակված համակարգչից ջնջված ծրագրերը։
Symantec-ում նշում են, որ ամենաշատ վարակված համակարգիչները գտնվում են Ռուսաստանում, Սաուդյան Արաբիայում և Իռլանդիայում։