տուն Լուրեր Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հայոց Արծիվներին»

Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հայոց Արծիվներին»

164
0

arciv

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը; Արմենպրեսի հաղորդմամբ` ուղերձը ներկայացրեց Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

Շնորհավորելով  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիրներին եւ անդամներին հիմնադրման 14-րդ տարեդարձի կապակցությամբ` Սերժ Սարգսյանը   գնահատելի է համարել այն մեծ աշխատանքը, որ տարիների ընթացքում իրականացրել է «Հայոց Արծիվներ»-ը Հայաստանի գրեթե ողջ տարածքում: «Պատանիների եւ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է ընտանիքից, շարունակվում է դպրոցում եւ հասարակական միջավայրում: Դուք այն կազմակերպություններից եք, որոնք նպաստում են այդ հասարակական միջավայրի ու մթնոլորտի ձեւավորմանը: Ողջունելի է «Հայոց Արծիվներ»-ի  եռանդուն գործունեությունը հայրենասիրական գաղափարների տարածման եւ արմատավորման գործում, ինչպես նաեւ կամավորական ջոկատի կարգավիճակով մասնակցությունը ռազմական գործողություններին»,-մասնավորապես նշված էր ուղերձում:

Կրկին շնորհավորելով հայրենասիրական կազմակերպությանը հիմնադրման տարեդարձի առիթով` ՀՀ Նախագահը  մաղթել է կազմակերպությանն  ավելի մեծ եռանդով եւ արդյունավետությամբ շարունակել  հայրենանվեր գործունեությունը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահը պետական պարգեւով եւ շնորհակալագրերով է պարգեւատրել կազմակերպության խորհրդի որոշ անդամների: