Հռիփսիմե Հակոբյանի եւ Հայկոյի զուգերգը գողացել են: Այն ժամանակից շուտ հայտնվել է համացանցում: Երգիչներն իրենց ֆեյսբուքյան էջերի միջոցով խնդրում են երկրպագուներին սպասել պրեմիերային եւ օգնել անորակ երգը հեռացնել համացանցից:
-Սիրելի ընկերներ համացանցում հայտնվել է իմ և Հռիփսիմե Հակոբյանի դուետը, որը գողացված է ու շատ անորակ: Շատ եմ խնդրում օգնել մեզ և հեռացնել, որ չտարածվի այն: Երգը և գեղեցիկ տեսահոլովակը, որը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը, մի քանի օրից կներկայացնենք Ձեր դատին: Սիրում եմ ձեզ — Միշտ ձեր Հայկո !
Երգչի ֆեյսբուքյան էջից: