տուն Մամուլ «Հայկական ժամանակ». 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի

«Հայկական ժամանակ». 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի

81
0

hjamanak

«Վաղը երեկոյան լրանում է նախօրեին ձերբակալված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանի ձերբակալման 72 ժամը, երբ իրավապահ մարմինները պետք է որոշում կայացնեն նրա խափանման միջոցի վերաբերյալ:

 

Մեր աղբյուրները հայտնում են, որ 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը, սեռը և առողջական վատ վիճակը, ինչպես նաև Ենոքյանին ազատ արձակելու համար 37 պատգամավորների ստորագրությունները, որոնք երեկ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը, ով կասկածվում է Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանաթյունը նախապատրաստելու մեջ, առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են ազատազրկման ռեժիմի հետ»,– գրում է թերթը: