տուն Լուրեր «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները բողոքարկել են թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը

«Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները բողոքարկել են թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը

65
0

Samvel-Balasanyan01-e1346419325263«Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները   բողոքարկել են թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը: Խոսքը վերաբերում է քաղաքական ուժերի ստացած մանդատներին:

Համաձայն  թիվ 34 ԸԸՀ-ի որոշման՝ «ՀՀ  ԸՕ 141 հոդվածի 4-րդ մասում սահմանված բանաձևի «Բալասանյան» դաշինքի մանդատների թիվը կազմում է 15, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9   «Հայկական վերածնունդը»՝  5  «ԳԱԼԱ» կուսակցությունը՝ 4 մանդատ: Գյումրու ավագանու տեղերի թիվը 33 է« ինչի պայմաններում   15 մանդատը ավելին է  40 տոկոսից  և պակաս մանդատների բացարձակ մեծամասնությունից՝ 17-ից:

ՀՀ ԸՕ 141 հոդվածի 5-րդ  կետերի համաձայն, նման դեպքում, տեղերի բացարձակ  մեծամասնությունը տրվելու է «Բալասանյան&raqu o; դաշինքին, իսկ մնացած 16 մանդատները բաշխվեն մյուս երեք կուսակցությունների ընտրական ցուցակների միջև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 8  «Հայկական վերածնունդը»՝ 4 եւ «ԳԱԼԱ» կուսակցությունը՝ 4 մանդատ: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ԸՕ 141 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ թիվ 34 ԸԸՀ-ն որոշում է, որ Գյումրու ավագանու անդամներ են ընտրվել՝  «Բալասանյան» դաշինքի թեկնածուների ցուցակից 17 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից  8,   «Հայկական վերածնունդից»՝  4,«ԳԱԼԱ» կուսակցությունից՝ 4  անդամ»:

Այս  որոշումն ուժի մեջ էր մտել  որոշման հրապարակվելուց հետո՝ հոկտեմբերի 9-ից:  Որոշումը կարող էր բողոքարկվել ՀՀ վարչական դատարան, ինչը և արեցին այն կուսակցությունները: Ըստ այդմ, վարչական դատարան որպես հայցվոր ներկայացել էին «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները:

«Պահանջը հետևյալն է՝ անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի հոկտեմբերի 9-ի թիվ 2006 Ա որոշումը և ընտրված ճանաչել ընտրական ցուցակում ընդգրկված  համապատասխան թվով թեկնածուների:

Հուսով ենք, որ վարչական դատարանը մեր հայցը կբավարարի և կկասեցնի թիվ 34 ԸԸՀ-ի կայացրած որոշումը և կգնանք քաղաքապետի նոր ընտրությունների, իսկ չբավարարելու դեպքում կդիմենք Սահմանադրական դատարան»,- նշեց «Հայկական Վերածնունդ» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Համլետ Սարուխանյանը: Վերջինիս խոս քին միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Մխիթարյանը: