Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող «Ժառա» ամառային երաժշտական փառատոնն ամեն անգամ հիշվում է ոչ միայն իր աստղային հյուրերով եւ երգի պրեմիերաներով, այլեւ տարբեր սկանդալներով՝ հատկապես հայկական արմատներով կամ հայերին «հավանող» երգիչների հետ ներկայության հետ կապված։
Rusarminfo.ru-ն հիշեցրել է երաժշտական փառատոնի առավել ռեզոնանսային «հայկական» սկանդալները։
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ «ՍԻՐԵԼԻ» ԱԴՐԲԵՋԱՆ
2016 թվականին ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը 15 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ ելույթ ունեցավ Ադրբեջանում։ Մինչ այդ երգչի համերգները չեղարկվում էին «տեխնիկական պատճառներով»։ Սակայն կուլիսների ետեւում խոսակցություններ կային, որ Կիրկորովի Ադրբեջան մուտք գործելու արգելքը կապված է նրա հայկական արմատների հետ (հայրը՝ Բեդրոս Կիրկորով)։
2018 թվականի «Ժառա» փառատոնում Կիրկորովը հնչեցրեց իր մուտքը արգելող պաշտոնյայի անունը։
«Ես անչափ սիրում եմ Ադրբեջանը։ Էմինի եւ փառատոնը կազմակերպող ընկերների օգնությամբ իմ եւ Փոլադ Բյուլբյուլօղլու միջեւ եղած վարագույրն ընդմիշտ քանդվեց»,- ասել էր երգիչը։
Այժմ Ֆիլիպ Կիրկորովը ոչ մի փառատոն բաց չի թողնում եւ ամեն տարի մեկնում է Բաքու։
ՉՈՒՄԱԿՈՎԻ ՀԱՅ ՄԱՅՐԸ ԵՎ ԲԱՔՎԻ ԵԼՈՒՅԹԸ
2017 թվականին փառատոնին Էմին Աղալարովի կողմից Ալեքսեյ Չումակովին հրավիրելը դարձավ հերթական սկանդալի պատճառ։
Ադրբեջանցիներին դուր չէր եկել, որ իրենց երկիր կարող է ժամանալ մի երգիչ, ով մորական արմատներով հայ է (մայրը արցախցի է)։
Տեղի հրատարակչությունները սկսեցին հոդվածներ հրապարակել Չումակովի, նրա ծագման մասին, չմոռանալով նշել նաեւ, որ «Один в один» հաղորդման ժամանակ, երբ նա նմանակում էր երգիչ Բոկային, ասել էր, որ «միայն հայերն են տիրապետում մուղամին»։
Չումակովը, չնայած քննադատություններին, ամեն դեպքում գնաց Բաքու։ Ընդ որում այս տարվա՝ 2019-ի փառատոնին մասնակցելու համար նա նաեւ արժանացավ հայ երկրպագուների քննադատությանը։
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՎԱՄԲ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԲԱՔՎՈՒՄ
2018 թվականին սկանդալ ծավալվեց ռուսական երգչուհի Զառայի մասնակցության շուրջ. պատճառն ազգանունն էր՝ Մղոյան։
Ադրբեջանցի օգտատերերը քննադատում էին Զառայի մուտքը Բաքու եւ կոչ անում բոյկոտել նրան, պատճառաբանելով, որ նա բոլոր իր համերգներում կատարում է հայկական «Դլե յաման» երգը։
Ադրբեջանցիները մտավախություն ունեին, թե Զառան կարող է փառատոնին երգել այդ երգը՝ դրանով իսկ սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգության համար։
Այնուամենայնիվ, Զառան ռիսկի դիմելով գնաց եւ ելույթ ունեցավ Բաքվի փառատոնին։
ՍՈՍՈ ՊԱՎԼԻԱՇՎԻԼԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ
2017 թվականին վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի մուտքը Ադրբեջան դարձյալ քննադատվեց նրա «հայամետության» համար։ Նրանք մատնանշում էին, որ Սոսոն այցելել է Ղարաբաղ եւ համերգ ունեցել այնտեղ։
Եվ դարձյալ Էմին Աղալարովի ջանքերով Պավլիաշվիլուն հանեցին Ադրբեջանի հանրահայտ «սեւ ցուցակից», եւ նրա հաջողվեց ժամանել Բաքու՝ սկզբից համերգով, այնուհետեւ «Ժառային» մասնակցությամբ։
«Այս գոռգոռացողները ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը, ուրեմն թող դիվերսիոն խմբավորումներ կազմեն, գնան ու հետ բերեն։ Ահա նրան բազմոցին պառկած մտածում են՝ կգա՞ Սոսոն, թե ոչ։ Ղարաբաղտ վերադարձը, փառք Աստծո, դրա հետ կապ չունի»,- այն ժամանակ ադրբեջանցիների քննադատություններին պատասխանել էր երգիչը։
Սոսո Պավլիաշվինին հետագայում էլ բազմիցս խոսել է հայկական թեմաներով եւ անգամ կատարել Լեռնային Ղարաբաղի մասին հայտնի՝ «Արցախ» ստեղծագործությունը։
Տեսանյութը՝ Rusarminfo.ru-ի։