տուն Լուրեր Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում

Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում

91
0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝  Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին (փետրվարի 16-17), ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։