տուն Լուրեր Հայկական նոր կոնյակ «Շախմատ» ամերիկահայ գործարարից, որը կարող է գերել ամբողջ աշխարհը...

Հայկական նոր կոնյակ «Շախմատ» ամերիկահայ գործարարից, որը կարող է գերել ամբողջ աշխարհը (տեսանյութ)

171
0

Հայկական ծագմամբ ամերիկացի գործարար,  Reddit սոցիալական ցանցի եւ  Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում տեսանյութ է տարածել, որում պատմում է իր նոր  նախագծի՝ հայկական կոնյակ արտադրելու մասին։

«Մենք շատ հպարտ մարդիկ ենք, շատ։ Հայկական  ազգային երկու  ձեռքբերումները շախմատն ու կոնյակն են։ Մենք այդպես էլ անվանել ենք մեր նոր կոնյակը՝ «Shakmat» (Շախմատ)։ Մեզ համար շախմատը միայն խաղ չէ, այլ մարդկանց կյանքի եւ իմաստնության խորհրդանիշ, մարդկանց՝ որոնք չեն կոտրվել»։

Գործարարը նաեւ պատմել է, որ այս տարվա հունիսին Հայաստան կատարած իր վերջին ուղեւորության ժամանակ, իրեն եւ իր թիմին հաջողվել է գտնել կոնյակի նոր համ, որը կարող է գերել ամբողջ աշխարհը։