տուն Լուրեր Հայկական ավանդույթները հրաշալի են. Սոբչակ

Հայկական ավանդույթները հրաշալի են. Սոբչակ

142
0

72144_0

Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Մոսկվայի ռեստորաններից մեկում հայկական հարսանեկան հանդիսություն է վարել, որի ժամանակ էլ կիսվել է Հայասատնի մասին իր տպավորություններով:

«Ամեն անգամ, երբ ես Հայաստանում եմ լինում, միշտ հետ եմ գալիս ավելացած կիլոգրամներով, քանի որ անհնար է դիմակայել: Դուք շատ համեղ ուտեստներ ունեք, հրաշալի հյուրընկալ մարդիկ եք: Քեզ կկերակրեն մի տան մեջ, մյուսում, և ոչ մի տեղ անհնար է հրաժարվել, քանի որ այդ ամենն արվում է մեծ բաց սրտով»,- երեկույթի ժամանակ ասել է Սոբչակը:

Հեռուստահաղորդավարուհին նաև կարևորել է հարսանեկան արարողությունը հայկական ավանդույթներով անցկացնելու փաստը:

«Ես ծանոթ եմ հայկական ավանդույթներին, դրանք հրաշալի են, ձեր երկրի պես արևոտ են»,- նշել է Սոբչակը: