տուն Լուրեր Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Գյումրիի տոնի կապակցությամբ

Հայկ Մարությանի շնորհավորական ուղերձը Գյումրիի տոնի կապակցությամբ

120
0

Սիրելի՛ գյումրեցիներ.

Այսօր տոնական օր է, Գյումրին նշում է քաղաքի տոնը: Առանձին ուրախությամբ եմ անդրադառնում այս տոնին, քանզի ինչ-որ բան հուշում է, որ տոնական տրամադրությունը քաղաքում կշարունակվի նաեւ հաջորդ օրերին:

Արհավիրքի, մաքառման ու հուսալքության տարիներից հետո, Շիրակ է եկել զարգացման ու վերելքի
երկար սպասված շրջանը: Գյումրու օդում տոնական ելեւէջներ կան ու լավատեսական փայլ՝ գյումրեցու
աչքերում: Գյումրու հյուրերը ամեն հաջորդ այցի ժամանակ մի լավ նորության են հանդիպում իրենց սիրած քաղաքում:

Ընդ որում, լավ լուրերը ամենուր են՝ փողոցների ու շենքերի բարեկարգումից, սոցիալական ծրագրերից ու բիզնեսի, զբոսաշրջության զարգացման աշխուժացումից, մինչեւ քաղաքի մշակութային կյանքը՝ ներկայացումներ, փառատոններ, հայտնի ու նորահայտ անունների ելույթներ. մի բան, որ հատկապե՛ս կարեւոր է մշակութային մայրաքաղաքի համար:

Վստահ եմ, որ այս բարեբեր շարժը շարունակական է լինելու ու էլ ավելի է զարգանալու հետագա տարիներին: Վստահ եմ նաեւ, որ գալիք տարիներին մեր երկու քաղաքների միջեւ համագործակցությունը նորանոր բարձունքներ է գրավելու՝ բոլոր ոլորտներում:

Շնորհավորում եմ տոնի կապակցությամբ՝ մաղթելով լավ տրամադրություն ու լավատեսություն՝ այսօր եւ գալիք բոլոր օրերին:

Սիրով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարության