տուն Լուրեր Հայկ Մարությանի մասնակցությամբ ռուսական նոր կատակերգության թրեյլերը (տեսանյութ)

Հայկ Մարությանի մասնակցությամբ ռուսական նոր կատակերգության թրեյլերը (տեսանյութ)

153
0

Ռուսաստանում հայազգի պրոդյուսեր Արմեն Անանիկյանի Fresh film կինոընկերությունը հրապարակել է  «Երջանկություն, առողջություն» ռուսական կատակերգության թրեյլերը, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարել է դերասան, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Ֆիլմը սիրահարված՝ հայ, թաթար, ռուս ազգության երեք զույգի մասին է։ Հայկ Մարությանը խաղում է հայ փեսացու Արթուրի դերը։ Նրա հոր դերը մարմնավորել է Հրանտ Թոխատյանը։

Ֆիլմը Ռուսաստանի կինոթատրոններում կցուցադրվի 2018թ. սեպտեմբերի 13-ից: