Երևանի խուլ համրերի մշակույթի պալատում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում ազատ դիտորդական առաքելություն է իրականացնում դերասան Հայկ Մարությանը, ով նշված տեղամասում մի շարք խախտումներ է արձանագրել:
Դերասանը նշել է, որ խախտումները կազմակերպչական են՝ կահավորման հետ կապված: Նրա խոսքով՝ թիվ 9/47 ընտրատեղամասում առկա տեսախցիկն այնպես է տեղադրված, որ կարող է ֆիքսել, թե ընտրողները իրենց քվեն ում են տալիս, ինչպես նաև կողքի պատուհանից ևս տեսանելի է ընտրողների քվեարկությունը։
Հայկ Մարության պահանջել է արձանագրել խախտումը և հեռացնել կամ փակել այն: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դա խախտում չէ, բայց այնուամենայնիվ թերությունները կվերացնեն։