2-րդ՝ այս անգամ արդեն բաց պամֆլետ հոգևորականներին:
1-ին բաց նամակս (անպատասխան իհարկե) կարող եք ծանոթանալ (http://elq.am/121958.html):
Նամակիս անպատասխան մնալը, ներկայիս դեպքերը ստիպեցին հանդես գալ արդեն բաց պարսավանքով: Պարզվում է աստված տարբեր վայրերում տարբեր է մտածում: Պարզվում է, որ կախված աշխարհագրական դիրքից, աշխարհաքաղաքական տենդենցներից, նրա՝ Աստծո տեսակետները տարբեր են. կաթոլիկ, քաղքեդոն, լյութերական, բաբտիստ, բողոքական… Քաղքեդոն եկեղեցին պաշտոնապես բանադրել է (նզովել) ոչ քաղքեդոնին, հակաքաղքեդոնը քաղքեդոնին, կաթոլիկը բոլորին և այլն: Օրերս էլ պարզվեց, որ Հայ Առաքելական եկեղեցին կարող է և <բնական> է, որ տարբեր վայրերում տարբեր լինի՝ Պոլսում մերժի ցեղասպանությունը, Արարատյան թեմում օվշոր անի, Գոգարայում ամոթանք տա ընդդիմությանը՝ որը բոյկոտում է կեղծիքը, Տավուշի մարզում հեռուստատեսությամբ համերաշխություն հայտնի և պաշտպան կանգնի վերջինիս, Էջմիածնում… էլ չշարունակենք: Պատկերը չափազանց զարհուրելի և հուսահատ կլիներ եթե չպարզվեր որ Փարիզի <Սուրբ Հովհաննես> և Պրահայի <Սուրբ հոգի> եկեղեցիներում նաև Ժընևի Սուրբ Յակոբ եկեղեցու մէջ
Աստված ևս տարբեր է, տարբեր քան ՀՀ թեմերում: Աստված կարող է նաև սիրել, արդյոք մեր եկեղեցականներից գոնե մեկի մտքով անցավ, որ Արթուրը նրանց գործն է արել, և եթե նրանք իրենց պարտքին իրենց աստծուն հավատարիմ լինեին Արթուրն այսօր կարող էր ողջ լինել: Որն է յուրաքանչյուր եկեղեցու դեմքը եթե ոչ իր ժողովրդի բարոյա-հոգեբանական նկարագիրը, խնդրեմ ահա այդ նկարագիրը՝ մի ինքնավաճառման վազքի ելած բազմություն՝ ով առաջինը կվաճառի իրեն, իր ձայնը: Գետինը պետք էր մտնել, գիշեր-ցերեկ ծոմ ու ողբ անել նման երկրի համար: Իսկ նրանց ծնունդ ու կնունք տվեք նրանք պատրաստ են դրան ձեզ սննանկացնելու գնով:
Անտանելին այն է, որ իրենց թվում է, թե հաջողել են, կարծում են թե մեծ խարդախներ են և ինչ-որ մեկին կարողացել են ապակողմնորոշել իրենց ծամածռությամբ՝ իրենց անշնորհք ու էժան ծամածռությամբ:
Որն է պղծություն. Հոգևորականի տեսքով թափթփուկ լինելը, թե թափթփուկին թափթփուկ չանվանելը, առավել ևս թեմղեկ թափթփուկի կամ ավելի բարձր կոչումակիրի:
Ակամա միտդ է գալիս ավետարանական վայ-երը, (Մատթ. 24), թվում է թե այդ ամբողջ գլուխը հենց հատուկ նրանց հագով է կարված: Հատկապես (Մատթ. 24, 33-36). <Այսպիսով դուք բոլոր արդարների սպանության մասնակիցը պիտի համարվեք սկսած անմեղ Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև> հասկանում ես, որ շղթան չի փակվում՝ մինչև 2008-ի սպանվածների, մինչև արյունը ինքնահրկիզված Քաջիկի, արյունը Արթուրի, որին սովամահ արեցիք ամբողջ հայության ջուխտ աչքերի առաջ: Վերջում դիմում եմ ՀՀ սույն հոգևորականներին (որոնք կոնկրետ և հրապարակային չեն դատապարտել 2008-ը, 2016-ի հուլիսին ժողովրդի ջարդը, Արթուրի սպանությունը): Եթե դուք հպանցիկ թեկուզ կասկածներ ունեք, որ գոյություն ունի մի աշխարհիկ կամ անդրաշխարհիկ որևէ դատ ու դատարան՝ ի գիտություն, որ այդ դատին ես ևս կներխուժեմ որպես անկոչ, պաստառով՝ <տմարդիներ>: Դատարանից այդ վերին ես անհանգստություն ունեմ, որը և հարկ գտա բարձրացնել, որտեղ էլ որ որոշվի ապաստան տալ ինձ, միայն երդվում եմ ոչ ձեզ հոգևորականներիդ դրացի, հակառակ դեպքում իմ դիմումը բարձրյալ դատարան. <Հարգելի երկնային ատյանի դատարան, ինքնակամ ցանկանում, խնդրում աղաչում, երդվում եմ, ավելի լավ է այրվեմ, տանջվեմ տապակվեմ դժոխքում: Ամենաթեժ կրակներում կրակ ընդունեմ մարդակերների հետ, քանց մարդակերների ոտքի փալասների հետ թեկուզ և երանություն>: