Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.
Հայկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:
Ծնվել է 1971թ-ին, Սևանում: Կրթություն է ստացել ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև` Պետական կառավարման ակադեմիայում:
1994-1997թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազությունում եղել է քննիչ, մինչև 1999թ-ը` ավագ քննիչ: Այնուհետև աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես ավագ քննիչ: 1999թ-ից աշխատել է զինվորական դատախազությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ, դատախազ, ավագ դատախազ, իսկ 2011թ-ից` գլխավոր դատախազությունում:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: