Համաշխարհային աստղեր, ովքեր իրենց կարիերայի ընթացքում կերտել են հայի կերպար.
Իսպանական արմատներով աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն 2009-ի Inside Ring ֆիլմում խաղացել է հայ գանգստերների կլանի ղեկավար Միլո Մալաքյանի դերում, ով վերահսկում է Ֆրանսիայի հարավում հանցավոր աշխարհը: Նրա հետևորդի՝ Անտոն Մալաքյանի դերում խաղացել է մեկ այլ հայտնի դերասան՝ Ուլել Գասպարը:
2010-ին «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմում ծագումով հայ ամերիկացի բժիշկ Ջեք Գևորգյանի դերում խաղացել է օսկարակիր ամերիկացի դերասան Ալ Պաչինոն:
Համաշխարհային կինոյի մեկ այլ աստղ` Ժերար Դեպարդիեն 2013-ին «Միզերերե» ֆիլմում կատարել է գլխավոր հերոսի դերը, ում մականունը ֆիլմում Դուդուկ է, ով հաճախում է հայկական եկեղեցի, գրում է «Արարատ» թերթի համար և կարոտում է Հայաստան մեկնած իր կնոջը:
2014-ին էկրան բարձրացավ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը: Ֆիլմում պատմվում է հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին, ով փնտրում է Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած իր դուստրերին: Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է եվրոպական կինոյի ճանաչված աստղերից մեկը` ծագումով ալժիրցի ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը:
2017 թվականին ցուցադրվեց օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին առաջին հոլիվուդյան ֆիլմը: Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը, Շառլոտա Լե Բոնը: