տուն Լուրեր Հայհոյանքը՝ սպանության պատճառ

Հայհոյանքը՝ սպանության պատճառ

83
0

krakoc

Երեւանի Նոր Արեշ թաղամասում 2015թ.-ի հուլիսին տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Գագիկ Ղանդիլյանի պատժաչափը խստացվել է:

Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարել է տուժող կողմի դիմումն ու Ղանդիլյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման: Նշենք, որ առաջին ատյանը նրան 10 տարվա ազատազրկման էր դատապարտել: Վերաքննիչի որոշումն այժմ էլ բողոքարկում է ամբաստանյալի պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 6-ին ժամը 13:00-ի սահմաններում առերեւույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ էր արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ եւ սպանել նրան:

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երեւանի բնակիչ Գագիկ Ղանդիլյանը:

Վաղարշակ Ասոյանը լուրջ առողջական խնդիրներ ուներ եւ հարազատների խոսքով, ոչ ոքի հետ երբեք խնդիր չէր ունեցել: Թե ինչու էր Ղանդիլյանն այդ քայլին դիմել, պարզ է դարձել միայն նրա նախաքննական ցուցմունքներից: Նա պատմել էր, որ դեպքից 3 տարի առաջ Ասոյանն իրեն հայհոյել է, դեպքի օրն էլ ինքն այդ մասին հիշել է եւ դիմել այդ քայլին: