տուն Լուրեր Հայերը, հույները և կաթոլիկները բացել են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը

Հայերը, հույները և կաթոլիկները բացել են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը

140
0

Փետրվարի 28-ին` Երուսաղեմի քաղաքային իշխանությունների հարկային քաղաքականության դեմ հայ, հույն ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների եռօրյա բողոքներից հետո, բացվել է Երուղեմում Հարության տաճարը, որտեղ Տիրոջ գերեզմանն է:

«Քաղաքապետարանի հարկերի խնդրի լուծման փնտրտուքի համար ստեղծված աշխատանքային խումբը բանակցություններ կվարի եկեղեցիների ներկայացուցիչների հետ հարցը կարգավորելու համար, իսկ մինչ այդ Երուսաղեմի քաղաքային իշխանությունները կասեցնում են մի քանի շաբաթ առաջ սկսված հարկերի հավաքագրման ընթացակարգերը»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին:

Հիշեցնենք, որ Տիրոջ գերեզմանի տաճարը, որը համայն քրիստոնեական աշխարհի սրբությունն է, կիրակի օրը փակվել էր ի նշան բողոքի հայ, հույն ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներից ավելի քան 185 մլն դոլար հարկեր գանձելու քաղաքային իշխանությունների որոշման: