Մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործումը ՀՀ առևտրային բանկերի կողմից տարեցտարի ավելի է կարևորվում: Այդ ենթատեքստում կադրային քաղաքականությամբ նախատեսված միջոցառումներում հիմնական շեշտը դրվում է կադրերի որակավորման բարձրացման վրա:
Բանկի կորպորատիվ համակարգի կատարելագործման և Հայաստանի Հանրապետության աշխատուժի միգրացիայի կասեցման շրջանակներում առաջնային տեղ է հատկացվում այնպիսի կադրային քաղաքականության վարմանը, որը ենթադրում է Բանկի կադրերի ընտրություն, վերապատրաստում և պաշտոնային առաջընթացի հստակ պլանավորված համակարգի ներդրում:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ մեծ դեր է հատկացնում գործող կադրերի վերապատրաստմանը` պարբերաբար մասնագիտական սեմինարներ կազմակերպելով, ինչպես նաև համագործակցում է մասնագիտական առաջատար ԲՈՒՀ-երի հետ՝ նոր հեռանկարային կադրեր ներգրավելու համար:
Ներկայումս ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ աշխատակիցների ընդհանուր թիվը 900-ից ավելի է։ Այն աճել է նախորդ տարվա համեմատ՝ պայմանավորված նոր մասնաճյուղերի գործարկմամբ և կառուցվածքային փոփոխություններով: