ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը շնորհավորում է բանկերի ղեկավարներին և աշխատակիցներին Հայաստանի բանկային աշխատողի օրվա առթիվ և բոլորին մաղթում է կայուն զարգացում և նորանոր ձեռքբերումներ։
Հայաստանի բանկային աշխատակցի օրը մեր երկրում նշվում է 2003 թվականի նոյեմբերի 22–ից։ Տոնական օրը հիշարժան է նրանով, որ 1993 թվականի նոյեմբերի 22-ին նորանկախ Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեց ազգային դրամական միավորը՝ հայկական դրամը: