ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և RIA Money Transfer-ի համատեղ ակցիայի շրջանակներում հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ:
Նոյեմբեր ամսվա ընթացքում վերոնշյալ համակարգից օգտված մեկական հաճախորդ, ով ընտրվել է պատահականության սկզբունքով, ստացավ դրամական պարգև և պատվոգիր:
«Ria Money Transfer» վճարային համակարգի և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ նախաձեռնությամբ մինչև դեկտեմբերի 31-ը անցկացվող ակցիայի շրջանակներում «Ria Money Transfer» վճարային համակարգի միջոցով դեպի եվրոպական մի շարք երկրներ` Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Նորվեգիա, Նիդերլանդլեր, Շվեդիա, Շվեյցարիա, Իռլանդիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Դանիա, փոխանցվող գումարների սակագինը կկազմի փոխանցվող գումարի 1%-ը :
Ինչպես նաև, RIA համակարգից օգտված ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար: