տուն Լուրեր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Ս. Սուքիասյանի ամանորյա ուղերձը

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Ս. Սուքիասյանի ամանորյա ուղերձը

92
0

unnamed (2)

Հարգելի´ հայրենակիցներ, աշխատակիցներ, գործընկերներ,

Պահպանելով դեռևս նախորդ տարուց ժառանգած մարտահրավերները` 2016 թվականը «Հայէկոնոմբանկի» համար ևս անցավ արագ ու ճիշտ որոշումներ ակնկալող մոտեցմամբ հագեցած, ինչին, մեր համոզմամբ, կարողացանք ժամանակին ու արժանի արձագանքել և հիմքեր նախապատրաստել գալիք իրավիճակները նոր լուծումներով դիմավորելու համար:

Արդյունքում` Բանկը 2016-ը ամփոփում է նոր ձեռքբերումներով` կապիտալի, փորձի ու գիտելիքների, կարևորագույն ակտիվ հանդիսացող մարդկային ռեսուրսների և, իհարկե, նոր գործընկերների համալրմամբ:

Մաղթում եմ, որ 2017 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու տնտեսական վերելքների տարի: Թող բոլորիս ընտանիքներում իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը:

Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սբ. Ծնունդը:

Լավագույն մաղթանքներով՝

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Խորհրդի նախագահ՝ Ս. Սուքիասյան