տուն Լուրեր ՀԱՅԷԿՈՆՄՈԲԱՆԿ-ը մասնակցեց խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

ՀԱՅԷԿՈՆՄՈԲԱՆԿ-ը մասնակցեց խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

122
0

AEB savings lratvakan (1)

ՀԱՅԷԿՈՆՈՄԲՆԱԿ-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը և մշտապես կարևորելով հասարակության ֆինանսական  տեղեկացվածության բարձրացումը, մասնակցեց Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի կողմից կազմակերպված Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքին:

Ս.թ. նոյեմբերի 1-ին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ԳՈՐԻՍ մասնաճյուղը ծրագրի շրջանակներում հյուրընկալեց կազմակերպված Խնյաողությունների խաղի մարզային մակարդակով  հաղթող թիմին: Այցելության ընթացքում այցելության մասնակիցները ծանոթացել են Բանկի աշխատանքին և Բանկի կողմից առաջարկվող բազմազան պրադուկտներին:

Բանկը նաև մասնակցել է ծրագրի շրջանակներում կազմակերպվող Ֆինանսական էքսպոյին, որը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 5-ին Ռոսիա Մոլլում: Էքսպոյի ընթացքում Բանկի աշխատակիցները հաճախորդներին ծանոթացրել են Բանկի կողմից առաջարկվող խնայողական պրոդուկտներին և խորհրդատվություն տրամադրել էքսպոյի մասնակիցներին:

Նման միջոցառումներին  Բանկի մասնակցությունը մշտական բնույթ է կրելու: