տուն Քաղաքական Միջազգային Հայդեր Աբադին հրաժարվել է թուրք զինվորականներին ներգրավել Մոսուլի ազատագրման գործին

Հայդեր Աբադին հրաժարվել է թուրք զինվորականներին ներգրավել Մոսուլի ազատագրման գործին

89
0

el-abadiԻրաքի վարչապետ Հայդեր Աբադին Պենտագոնի ղեկավար էշթոն Քարթերի հետ զրույցի արդյունքում հրաժարվել է թուրք զինվորականներին ներգրավել ԻՊ գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման գործին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես գիտեմ, որ թուրքերն ուզում են մասնակցել, բայց մենք ասում ենք՝ շնորհակալ ենք. իրաքցիներն իրենք գլուխ կհանեն, կազատագրեն Մոսուլն ու մնացած տարածքները»,- ասել է Ալ Աբադին Բաղդադում Քարթերի հետ հանդիպման ավարտին:

Քարթերը Բաղդադ էր ժամանել հոկտեմբերի 22-ին: Նախօրեին նա Անկարայում երկրի ղեկավարության հետ հանդիպման ավարտին հայտարարել էր, թե Իրաքն ու Թուրքիան սկզբունքային համաձայնության են եկել ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին թուրք զինվորականների մասնակցության հարցում:

Ալ Աբադին նշել է, որ անհրաժեշտության դեպքում Իրաքը օգնություն կխնդրի Թուրքիայից կամ տարածաշրջանի այլ երկրներից: