Ծագում հայ ֆրանսիացի պրոդյուսեր Ալեքսիս Դուլգերյանի «Արյունոտ կաթ» (Petit Paysan) ֆիլմը ներկայացվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակին:
Ֆիլմը ներկայացվել է 2 անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք»: Այն պատմում է միայնակ ֆերմերի մասին, ով փորձում է փրկել իր կովերը համաճարակի սպառնալիքից:
«Սեզարի» 43-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզում մարտի 2-ին: