Rambler Group-ում կատարվել են կադրային փոփոխություններ։ Այս մասին ասված է հոլդինգի հաղորդագրությունում՝ Rbc.ru-ի փոխանցմամբ։
Այժմ խմբի ղեկավարման եւ զարգացման համար ղեկավարող կոմիտեի փոխարեն պատասխանատու կլինի նորանշանակ գործադիր տնօրենը՝ Ռաֆայել Աբրահամյանը, ինչպես նաեւ Rambler Group-ի հիմնական բաժինների ղեկավարները։
Բացի այդ, Rambler&Co-ի կառավարիչ տնօրենի պաշտոնում նշանակել են Մաքսիմ Թադեւոսյանին, որը պետք է համակարգի «Մեդիա» բաժնի աշխատանքը (Gazeta.ru, Lenta.ru, Afisha.ru, Championat.ru, Rambler.ru, LiveJournal), «Կոմերցիա» եւ ՏՏ բաժինները, ինչպես նաեւ «Rambler.Касса» ծառայությունը: Թադևոսյանը դառնալու է նաև վարչության անդամ և ենթարկվելու է Աբրահամյանին: