Ռիո-2016-ի բռնցքամարտի բրոնզե մեդալակիր Արտյոմ Հարությունյանը Համբուրգում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ արժանացել է «Ազնիվ խաղացող» կոչման. այս մասին նշված է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի մամուլի հաղորդագրությունում:
2016-ի օլիմպիական խաղերի ժամանակ Գերմանիան ներկայացնող Արտյոմ Հարությունյանն արժանացել էր բրոնզե մեդալի:
Հայազգի մարզիկը ծնվել է 1990-ի օգոստոսի 13-ին. ներկայանում է 64 կգ քաշային կարգում: