տուն Լուրեր Հայաստանում օրենքով կամրագրվի՝ կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը

Հայաստանում օրենքով կամրագրվի՝ կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը

98
0

wedding

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց Ընտանեկան օրենսգրքում:  Համաձայն այդ փոփոխության` Հայաստանում օրենքով կամրագրվի՝ կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը: Նախարարի խոսքով՝ փոփոխություններ կատարելը պայմանավորված է սահմանդարությամբ: Մինչ օրս այս դրույթը ենթադրաբար էր գործում, այժմ արդեն կամրագրվի օրենքով: Օրենսդրական փոփոխությունները նոր Սահմանադրության պահանջ են: Օրենքի նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը հաստատված է: