տուն Լուրեր Հայաստանում կստեղծվի 2 գիտարդյունաբերական կլաստեր

Հայաստանում կստեղծվի 2 գիտարդյունաբերական կլաստեր

102
0

levonԱռաջիկա տարիներին Հայաստանում կստեղծվի 2 գիտարդյունաբերական կլաստեր։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Կլաստերներից մեկում կհավաքվեն ինժեներատեխնիկական ինստիտուտները, ինչպես նաեւ տեխնոպարկերը։ Երկրորդը կլինի համալսարանների բազայի վրա եւ կենտրոնացած կլինի բնական գիտությունների վրա։ Յուրաքանչյուրում կհավաքվի 15-20 հազար ուսանող եւ մասնագետ։

«Մենք 6 ամիս ունենք ծրագիրը կազմելու եւ 4-5 տարի՝ դրա իրականացման համար»,– ասել է նախարարը։