Հայաստանում քաղբանտարկյալ չպետք է լինի. այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:
Քաղբանտարկյալների մասին հարցը ԱԺ-ում բարձրաձայնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա Արմեն Սարգսյանին հարցրեց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ եղե՞լ են:
Նախագահի թեկնածուի խոսքով՝ այդ հարցին լուրջ է վերաբերվում: «Հանդիպել եմ քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների պաշտպանության խմբին: Ես խնդրում եմ, որ ինձ ներկայացնեն այդ ցուցակները` իմ կարծիքը կասեմ»,- ասաց ՀՀԿ նախագահի թեկնածուն:
Սոնա Դավթյան