տուն Լուրեր Հայաստանում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի

Հայաստանում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի

155
0

Հայաստանում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի։ Այս մասին հունիսի 10-ին տեղի ունեցած հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մի քանի ամիս առաջ Իտալիայի դեսպանի հետ խոսում էինք մի կազմակերպության մասին, որը կերամիկական արտադրանք արտադրող ընկերություն էր, և նախատեսում էր Հայաստանում հիմնել իր արտադրական գործունեությունը և շուկաներ ունենալ ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Այսօր ընկերությունն արդեն ներկրել է իր սարքավորումները, այն աշխատակիցներին, ովքեր գործունեություն են ծավալելու արտադրամասում, ուղարկել է Իտալիայի Հանրապետություն՝ վերապատրաստվելու, արդեն 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասաց Խաչատրյանը։