Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձ կատարեց «Աշխատիր Հայաստան» ծրագրին:
«Հայաստանում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են, և 2018 թվականին ներդրված նոր մեթոդաբանությամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հենասյան վրա: Առաջինը՝ մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը՝ զբաղվածության խթանումը և երրորդը՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների, և այս երեք ուղղություններով կոնկրետ թիրախներ և ժամանակացույց են սահմանվելու»,- ասաց նա:
Ավինյանը խնդրեց գերատեսչություններին մինչև հունիսի տասնհինգը սահմանել ժամանակացույցը: