տուն Լուրեր Հայաստանում ցանկանում են նոր ֆուտբոլային ակումբ հիմնել` ի հիշատակ Ավարայրի ճակատամարտի

Հայաստանում ցանկանում են նոր ֆուտբոլային ակումբ հիմնել` ի հիշատակ Ավարայրի ճակատամարտի

139
0

451 թվականին Ավարայրի ճակատամարտումգրանցվել էՀայաստանի պատմության մեծագույն հաղթանակներից մեկը: Այդ հաղթանակի պատվին որոշվել է Հայաստանում պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ հիմնել և այն անվանել «Ավարայր», տեղեկանում ենք zen.yandex.ru-ից:

Ակումբի համար քաղաք է ընտրվել Դիլիջանը` նրա գեղեցկության ու ճանապարհատրանսպորտային ու տուրիստական զարգացած ենթակառուցվածքների պատճառով: Ակումբը 2021 թվականից պատարստվում է մասնակցել Հայաստանի Առաջին խմբիառաջնությանը:

Առաջին փուլում ծրագրվում է մարզահամալիր ստեղծել` ֆուտբոլային խաղադաշտով ու ստադիոնով, որը կտեղավորի2000 հանդիսական: Այն կտեղակայվի Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) մոտ: Դրա համար ծրագրվում է ծախսել մոտ 50 հազար դոլար:

Երկրորդ փուլում նախատեսվում է զարգացած ենթակառուցվածքներով ֆուտբոլային ակադեմիա հիմնել, որի իրագործման համար «Ավարայրը» մտադիր է համագործակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Դիլիջանի միջազգային դպրոցի հետ:

Նորաստեղծ ակումբի համար արդեն միջոցներ են սկսել հավաքել GoFundMe.com-ում, որը բազմապրոֆիլային կոմերցիոն հարթակ է: Այն հնարավորություն է տալիս մարդկանց գումար հավաքել տարբեր իրադարձությունների համար: «Ավարայրի» համար գումար հավաքելու հայտարարությունը տեղադրել է Դավիթ Մխիթարյանը:

ArmFootball.com