տուն Հասարակություն Բժիշկ Հայաստանում բացակայում են ամենավտանգավոր ալերգիաների դեմ ներարկիչներ. մասնագետ

Հայաստանում բացակայում են ամենավտանգավոր ալերգիաների դեմ ներարկիչներ. մասնագետ

107
0

bvmgjadqwqxdbfig-severinfor

Մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու Աստղիկ Բաղդասարյանը տեղեկացնում է, որ ինչպես մնացած ոլորտներում, ալերգիայի ոլորտում ևս շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

«Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ ամենավտանգավոր ալերգիաների` անաֆիլաքսիաների դեմ մենք չունենք որևէ միջոց, որ կարող ենք տրամադրել հիվանդներին, որպեսզի իրենք կարողանան առաջին օգնություն ցույց տալ իրենց: Դա ալերգիայի այն տեսակն է, որն անհապաղ է զարգանում` ալերգենի հետ կոնտակտ ունենալուց անմիջապես հետո և կարող է հանգեցնել մահվան»,- նշում է բժիշկը:

Համաձայն եվրոպական ուղեցույցների` առաջին օգնությունը, որը կանխարգելում է մահը, էպինեֆրինի ներարկիչներն են, որոնք ներկայում չկան Հայաստանում:  Աստղիկ Բաղդասարյանի խոսքով` մինչ այժմ մենք ունեցել ենք մահեր, օրինակ, դեղորայքային ալերգիայի պատճառով: